Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեր աջակցությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում կազմակերպել իրավական պատշաճ օգնության տրամադրում համայնքների ղեկավարներին. Հայրենիքի փրկության շարժում

Դեկտեմբեր 08,2020 23:40

Հարգելի՛ քաղաքացիներ,

Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Ոստիկանության Արարատի բաժին բերման ենթարկվել Արարատի մարզի այն համայնքապետերը, ովքեր իրենց արդար բողոքի ձայնը բարձրացնելով՝ միացել են վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հրաժարականի համազգային պահանջին:

Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա տեղի ունեցածը այս իշխանության կողմից կազմակերպված հերթական քաղաքական հետապնդումն է, ինչը ոչ միայն անընդունելի է, այլև համարվում է քրեորեն հետապնդելի և պատժելի արարք:

Խստորեն դատապարտում ենք նմանատիպ ապօրինության ցանկացած դրսևորում, ինչպես նաև մեր աջակցությունն ու պատրաստակամությունն ենք հայտնում կազմակերպել իրավական պատշաճ օգնության տրամադրում համապատասխան համայնքների ղեկավարներին:

Իշխանություններին ևս մեկ անգամ կոչ ենք անում  կատարելու բացառապես  այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով` համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի:

Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հարգելի՛ քաղաքացիներ, Համացանցում տեղեկություններ են տարածվում առ այն, որ Ոստիկանության Արարատի բաժին...

Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on 2020 թ. դեկտեմբերի 8, երեքշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031