Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը կգնա այն ժամանակ, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը». Վազգեն Մանուկյան

Դեկտեմբեր 22,2020 23:54

«Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը խոսեց կարճ: Նա նշեց, որ մեր ժողովուրդը շատ բարի է եւ շատ օրինապաշտ: «Որովհետեւ ցանկացած ուրիշ դեպքում, երբ հայրենիքն այս վիճակի մեջ են գցում, ղեկավարը երկու-երեք օրից ավելի չէր մնա: Մենք գնում ենք օրինական ճանապարհով, մենք գնում ենք բարի ճանապարհով: Պատերազմի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հասցրեց այն ամենածանր վիճակին: Կարող էր շուտ կանգնել: Բայց ինքը կանգնեցրեց այն պահին, որ մենք ունենանք ամենամեծ կորուստը: Եվ ինքն էլ ունեցավ այդ կորուստը, որովհետեւ իր վրա է դա: Դուրս գալուց նույնն է անելու: Ինքը դուրս կգա այն պահին, երբ ամենամեծ վնասը կբերի մեր պետությանը: Դա բնավորություն է: Եվ մեզանից է կախված, որ այդ պրոցեսն արագացնենք: Մենք հիմա գնում ենք հանդարտ, օրինական ճանապարհով: Բայց ինքը պետք է չմնա: Եվ մեր ճանապարհը, մեր գործողությունները պետք է օրեցօր խստանան: Պահ կգա, որ չենք նայի արդեն, թե ինչն է ճիշտ, ինչն է սխալ:

Ժողովուրդ ջան, ես լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում այս ցրտին մնալ, կանգնել: Ինչքան կամք կա ձեր մեջ, ինչքան եռանդ կա: Ես կոչ եմ անում նաեւ հեռուստացույցի առջեւ տաքուկ նստած մարդկանց: Այս պայքարը նաեւ ձեր համար է, ձեր երեխաների համար է: Միացեք եւ միասին մենք կհաղթենք»,-ասաց վարչապետի միասնական թեկնածուն:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031