Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր հարթակում ելույթ ունեցողները պատկերացնո՞ւմ են, թե ինչ իրավիճակում կհայտնվեինք, և իրենք, և հասարակությունը, եթե 2018թ.-ին կիրառվեր իրենց այսօրվա բառապաշարը. Արթուր Սաքունց

Դեկտեմբեր 23,2020 10:50

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր բողոքի ցույցերի հարթակում ելույթ ունեցողները մի պահ պատկերացնո՞ւմ են, թե ինչ իրավիճակում կհայտնվեինք, և իրենք, և հասարակությունը, եթե 2018թ. ապրիլ-մայիս ամիսներին, զանգվածային, ոչ բռնի, բողոքի ցույցերի հարթակներում կիրառվեր իրենց այսօրվա բառապաշարը և արտահայտությունները։

Հոնքը սարքելու փոխարեն աչքը հանելու վարքագիծը անհամատեղելի է պետությունը, մարդկանց այս վիճակից դուրս բերելու մտածմունքի հետ, անթույլատրելի է քաղաքակրթական որևէ սկզբունքով»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031