Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանը Էդմոն Մարուքյանին ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում

Հունվար 08,2021 19:15

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 8-ին ընդունել է ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գլխավորած պատվիրակությանը:

Երկրի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, նշել ստեղծված խնդիրների հաղթահարմանը միտված ծրագրերի ընթացքը:

Նախագահ Հարությունյանը կարևորել է նաև քաղաքական ինստիտուտների ակտիվ աշխատանքը՝ ընդգծելով, մասնավորապես, հայկական երկու հանրապետությունների օրենսդիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը:

Էդմոն Մարուքյանը շնորհակալություն է հայտնել ԱՀ նախագահին՝ ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ այցի նպատակն է իրենց նպաստը բերել Արցախի վերականգնման աշխատանքներին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031