«Պարոն Հովակիմյան, կարծում եմ ՀՀԿ-ի նախկին և ներկա ներկայացուցչին, որը եվրոպական երկրում՝ Լեհաստանում դեսպան է եղել, պետք է պատասխանեիք, որ սովորաբար ԿԸՀ նախագահների հետ հանդիպում են կամ մեծ պետությունների ներկայացուցիչները, որոնք որոշակի շահեր ունեն այդ երկրում կամ տարածաշրջանում, կամ փոքր երկրների ներկայացուցիչ-դեսպանները, որոնք ժողովրդավարության ավանդույթներ ունեն: Եվ ի՞նչ էր գնալու, ի՞նչ ժողովրդավարության ավանդույթների մասին էր գնալու ՀՀԿ ներկայացուցիչ դեսպանը այնտեղ պատմեր: Սա պետք է լիներ ձեր պատասխանը «Ուժեղ Հայաստանի» փաստացի ղեկավարին»,- խորհրդարանում իր նախկին կուսակից ընկերոջը՝ այժմ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանին դիմեց իշխող ուժի պատգամավոր Արայիկ Հարությունյանը։
Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն էր ԿԸՀ նախագահից հետաքրքրվել՝ Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների փուլում ինչո՞ւ էր անընդհատ հանդիպումներ ունենում մեր երկրում հավատարմագրված արեւմտյան պետությունների դեսպանների հետ, ինչի՞ մասին էին այդքան զրուցում։ Էդգար Ղազարյանը հիշեց, երբ ինքը Լեհաստանում ՀՀ դեսպանն էր՝ չի հիշում, որ այդ երկրի ԿԸՀ նախագահի հետ հանդիպումներ ունենար։
Հետո, հակադարձելով ընդդիմադիր գործընկերների հարցերին՝ ԲՀԿ-ի 60 հազար ձայների վրա «խաչ քաշելու» մասին, Արայիկ Հարությունյանը հարցրեց․ «Ձեզ մեղավոր զգո՞ւմ եք, պարոն Հովակիմյան, որ այս երկու ֆրակցիաները (նկատի ունի ընդդիմադիր «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան»-Ն․ Գ․) այստեղ են: Ինչո՞ւ եմ ասում. այսքանից հետո, այդ ծավալի ընտրակաշառքի, խախտումներից հետո այս երկու ֆրակցիաները այստեղ նստած են, և այդ ֆրակցիայի ներկայացուցիչներից մեկը ձեզ թուլակամ է այստեղ անվանում: Դուք դրանում ձեր մեղավորությունը զգո՞ւմ եք, թե՞ չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































