Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ադրբեջանական մամուլի հերոսներն եք, դուք ադրբեջանական թեզերը ավելի լավ եք հիմնավորում, քան ադրբեջանցիները». Ագնեսա Խամոյանը՝ Արայիկ Հարությունյանին

Սեպտեմբեր 16,2026 12:40 Share

«Ի՞նչ ենք անում մենք որպես ընդդիմություն․ բարձրաձայնում ենք այդ հարցերը, պատասխաններ ենք պահանջում, և ի՞նչ է անում իշխանությունը։ Օրինակ, Էկոնոմիկայի փոխնախարարին հարցնում եմ, ասում եմ՝ ունե՞ք տնտեսական հաշվարկ, թե ինչ տեղի կունենա մեր տնտեսության հետ, եթե Հայաստանը դուրս մնա ԵԱՏՄ-ից։ Բնականաբար պատասխան չկա, բայց Արայիկ Հարությունյանը՝ աշխատակազմի նախկին ղեկավար, երկարամյա, այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ասում է՝ ո՞նց կարող եք տենց հարց տալ, դուք ո՞նց եք համարձակվում տենց հարց տալ, դա Մոսկվայում վերնագիր է դառնում մամուլում, ո՞նց եք այդպիսի բաներ խոսում»,- խորհրդարանում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ պատասխանելով իշխող խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանին՝ հիշեցնելով․ «Ադրբեջանական մամուլի ուրախությունն եք, դուք ադրբեջանական մամուլի հերոսներն եք, դուք ադրբեջանական թեզերը ավելի լավ եք հիմնավորում, քան ադրբեջանցիները։ Վերնագրերից մի խոսեք։ Ես երբ որ լսում էի ձեզ, ասում էի՝ դե լավ, ոչինչ, նոր է, նոր պատգամավոր է պարոն Հարությունյանը, դեռ չգիտի, որ մենք այդ «ագենտների» սերիան անցել ենք արդեն։ Մենք էն խորհրդարանում էդ սերիան անցել ենք, պարոն Հարությունյան։ Մի 15 անգամ Նիկոլ Փաշինյանը մեզ մեղադրել է ագենտ լինելու մեջ, մի 115 անգամ պատասխան ենք պահանջել, ապացույց ենք պահանջել, անգամ Ազգային անվտանգության ծառայություն հարցում ենք ուղարկել, և պարզվում է՝ ագենտներ չկան, դա անցանք։ Ուզում եմ խոստովանել, որ այս գումարման խորհրդարանի, իմ կարծիքով, ամենամեծ հիասթափությունը ինձ համար պետք է լիներ Տարոն Չախոյանը՝ հաշվի առնելով իր ֆեյսբուքյան գրառումները և ֆեյքերը կառավարելու իր կարողությունները, բայց, պարոն Հարությունյան, ձեր ելույթներից հետո Տարոն Չախոյանը քաղաքական մտքի գիգանտ է դառնում, լուրջ եմ ասում»։

Ագնեսա Խամոյանն անդրադարձավ նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող բիզնեսների կապարակնքմանը, որի վերաբերյալ հարցադրումներ էր ուղարկել պատկան մարմիններին։

«Մի հատ պարզ հարց եմ տվել, ժողովուրդ։ Ասում եմ՝ ասեք այն իրավական հիմքը, որով բազմաթիվ բիզնեսներ կապարակնքվել են։ Մի հատ իրավական հիմք եմ ուզել։ Տրցակը ես ձեզ արդեն ներկայացրեցի։ Ահռելի քանակի, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, Քրդատի ո՞ր հոդվածով պատգամավորական հարցում եմ ուղարկել։ Նախ դուք չեք հավատա, բայց պարզվում է՝ Քննչական կոմիտեն փակել է բիզնեսները, բազմաթիվ բիզնեսներ փակել է, որ մի գեղեցիկ, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտ, երբ Մասիսի սպիտակափառ գագաթը կփայլի վարդագույն շողերով, էդ ժամանակ, ուշադրություն, ՊԵԿ-ը ապացուցողական գործողություններ կկատարի։ 20 օր բիզնեսները փակել են, որ ՊԵԿ-ը, ինչպես ասացի, մի գեղեցիկ օր գա ի վերջո և ապացուցողական գործողություններ իրականացնի։ Ժողովո՛ւրդ, դուք գիտեի՞ք, որ այդ բիզնեսները փակվել են, որովհետև ՊԵԿ-ը պետք է գա հարկային ստուգումներ անի»։

Ագնեսա Խամոյանը կարծում է, որ իշխանությունը պարզապես վրեժխնդիր է լինում Ռոբերտ Քոչարյանից․ «Քոչարյանից ձեր քաղաքական մուռը հանելու համար ոտնահարում եք հարյուրավոր, հազարավոր աշխատողների պարզ սահմանադրական իրավունքները։ Ես գիտեմ, որ կարող են լինել մարդիկ, ովքեր ուրախանան սրանից, ասեն՝ լավ են անում, ինչպես մի անգամ Մարիա Կարապետյանն էր փորձում հիմնավորել ԲՀԿ-ից մանդատներ գողանալը։ Ես գիտեմ, որ այդպիսի մարդիկ կարող են լինել, բայց սա սկիզբն է, սիրելի հայրենակիցներ։ Վաղը ձեր դեղատուն են մտնելու, վարսավիրանոց են մտնելու, ձեր կրպակ են մտնելու։ Այն, ինչ այսօր անում են, դա վաղվա գործողություն իրականացնելու ալիբի է, այս ամեն ինչը ալիբին է վաղվա գործողությունների։ Այս գործողություններով հանդուրժողականություն են ձևավորում, հանդուրժողականություն են ձևավորում, հարկերը ստուգելու անվան տակ բիզնես գործունեությունը մարդկանց խոչընդոտում են։ Էլ ինչ ներդրումային միջավայր, չգիտեմ ինչ․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930