Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել ցավոտ փոխզիջումներից և առաջնորդվել պայմանագրի կետերով, այլ ոչ թե կատարել Ալիևի հրամանը. Հադրութի քաղաքապետ

Հունվար 10,2021 13:31

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի ֆեյսբուքյան գրառումը

Ըստ լրատվական կայքերում շրջանառվող լուրերի՝ հունվարի 11-ին նախատեսված է եռակողմ հանդիպում Պուտին-Փաշինյան-Ալիև։

Թե ինչ հարց է դրված բանակցությունների սեղանին,  դեռ պարզ չէ, կլինի դա ցավոտ փոխզիջումների շարունակությունը, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը, բայց հարկ եմ համարում նշել, որ հանդիպումը առիթ է, բարձրաձայնելու նոյեմբերի 9-ին ստորագրված պայմանավորվածությունների 7-րդ և 8-րդ կետերը, այն է՝

7)Ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են նախկին ԼՂԻՄ տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերահսկողության ներքո:

8)Իրականացվում է ռազմագերիների և պատանդների, ինչպես նաև զոհվածների դիակների փոխանակում:

Կոչ եմ անում ՀՀ իշխանություններին՝ հրաժարվել ցավոտ փոխզիջումներից և առաջնորդվել պայմանագրի վերը նշված կետերով, որոնց կյանքի կոչելը այս պահին առավել մեծ նշանակություն ունեն։

Մինչ այս ստորագրված բոլոր կետերը հետապնդել են Ադրբեջանի Հանրապետության շահերը, այս անգամ ևս Ալիևը պարտադրելու է ՀՀ իշխանություններին կատարել պայմանագրի արդեն 9-րդ կետում նշված պայմանավորվածությունները այն է՝
9) Տարածաշրջանում բացվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության արևմտյան շրջանների միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները։

Եվս մեկ անգամ կոչ եմ անում առաջնորդվել 7-րդ և 8-րդ կետերում նշված պայմանավորվածություններով, այլ ոչ թե կատարել Ալիևի bizimdir հրամանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031