Լրահոս
Ինչպես է ստեղծվել ԱԲ-ն
Օրվա լրահոսը

Եվրախորհրդարանը պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին ու պատանդներին

Հոկտեմբեր 09,2026 11:07 Share
Աջակցեք aravot.am-ին

ArtsakhTV. Հոկտեմբերի 8-ին Եվրախորհրդարանն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Ադրբեջանում քաղաքական բռնաճնշումներն ու մարդու իրավունքների խախտումները և պահանջում անհապաղ ու անվերապահ ազատ արձակել Բաքվում պահվող հայ պատանդներին և ռազմագերիներին, այդ թվում՝ Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին։

Բանաձևին կողմ է քվեարկել 492 պատգամավոր, դեմ՝ 23, ձեռնպահ՝ 60։

Բանաձևի համահեղինակ Մարինա Մեժերը քննադատել է Եվրամիությանը՝ Ադրբեջանի գործողությունները բազմիցս դատապարտելուց հետո գործնական քայլերի չանցնելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել