Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հովհաննիսյանը բռնության կոչեր է անում

Հունվար 23,2021 21:13

«Սա կարեւոր հարթակ է, որ կարողանանք հասարակության ուշադրությունը սեւեռենք այն բուն խնդրիներին, որոնք շատ մեծ եռանդով, եթե կարելի է նրանց կոչել իշխանություն կամ կառավարություն, թաքցնում ու բթացնում է մեր ցավոտ խնդիրները։ Մենք սեւ ենք եւ բոլորին մինչեւ չդարձնենք սեւեր․․․ հայրենիքի փրկության գործի հիմնական միջոցը հասարակությանը փրկելն է՝ բերել մեկ հարթության։ Եթե նրանք հասարակությանը բաժանեցին սեւերի եւ սպիտակների, այո, մենք սեւ ենք եւ նրանց կատարած գործն է սեւ՝ իրենց համարելով սպիտակ, դա նշանակում է՝ մենք իրենց կատարած- չկատարած աշխատանքը՝ հանձնելով Արցախը, բարձիթողի վիճակը, այո, մենք նրանց կսեւացնենք եւ դա կլինի առաջին քայլը փրկելով հասարակությունը»,-այսօր այս մասին ասաց ռեժիսոր-բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանը՝ Կոնգրես հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդկանց, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկմանը, որի նպատակը, ինչպես կազմակերպիչներն ասացին, երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է։

Ռուբեն Հովհաննիսյանն ասաց, որ այսօր հասարակությունը պառակտված է, եւ այն մարդիկ, որոնք մտահոգ են, ազգային հենքով են ապրում, մտածում են պետականության փրկության մասին, պետք է միավորվեն եւ բոլորին պետք է բերել մեկ հարթություն։

Մանրամասն՝ տեսանյութում

Նա նաեւ ասաց, որ դեպքեր գիտի, երբ զոհվածների ծնողները բանակցում են ադրբեջանցիների հետ դիերը գնելու համար։

Մանրամասն՝ տեսանյութում

«Մեր պարտության հիմքում այն էր, որ մեր թշնամին, թուրքը, տականքը մեզ հետ դեռ տարիներ առաջ խոսեց հայերենով, դեռ վաթսունական թվականներից, երբ ցեղասպանության հուշամալիրը պետք է կառուցվեր, թուրքերը տարբեր միջազգային հարթակներում տարբեր լեզուներով փորձում էին մեզ հաղթել, նվաստացնել, հատկապես վերջին երեսուն տարիներին, հերքել ցեղասպանությունը։ Ոչ մի լեզվով նրանց չհաջողվեց մեզ հաղթել։ Եվ նա հասկացավ, որ մեզ կարող է հաղթել մեզ մասնատելով՝ խոսելով մեզ հետ հայերեն, նա խոսեց հայերեն, մեզ մասնատեց, բաժանեց սեւ ու սպիտակների։ Նա բաժանեց հասարակությունը՝ օլիգարխներ, չգիտեմ՝ կբռնեմ, կփռեմ եւ այլն։ Եվ այդպես հայերենով մեր պարտության հիմքը դրվեց»,-ասաց պարոն Հովհաննիսյանը, նշելով՝ պետք է ամեն ինչ անել, որ նրանք գիտակցեն իրենց վարած քաղաքականությունը, որ իրենք պարտված են բոլոր դաշտերում եւ անհապաղ հեռանան։

«Սորոսի գրասենյակի մասին անգամ չենք խոսում, մեծ ուժ պետք է դարձնենք այդ կառույցը Հայաստանից ի չիք դարձնելու՝ անկախ իշխանության փոփոխությունից, պետք է միանալ Նարեկ Մալյանին, պետք է այդ կառույցի դարպասները հանել, դեզինֆեկցիա անել, այրել այդ տարածքը, ես այդպես եմ կարծում»,- ասաց Ռուբեն Հովհաննիսյանը։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031