Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Սահակյանց․ «Փողոցը ցույց տվեց, որ մարդիկ չեն գալիս, եկեք ուրիշ մեթոդներ գտնենք»

Հունվար 23,2021 22:26

Այսօր Կոնգրես հյուրանոցում մի խումբ ճանաչված մարդիկ՝ մշակույթի գործիչներ, իրավաբաններ մասնակցում էին երկրում ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու շուրջ հրավիրված քննարկմանը։

Ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցն ասաց, որ այս քննարկման մասնակիցներն ու պայքարին միացած մարդիկ չկողմնորոշված հասարակության պատկերացրած ելքերը չեն առաջարկում․ «Պետք է ելքերի մասին մտածել, օպերատիվ աշխատել, ոնց էր հեղաշրջման օրերին, երբ նկատում էին, որ մի ֆլանգ թուլանում էր, պետք էր մյուսը ուժեղացնել։ Այնտեղ կոնկրետ գործողություններ էին անում։ Պետք է ռազմավարություն մշակել՝ ինչ ենք ուզում անել, պետք է եթերներում հասկացնել մարդկանց, որ երկու տարի առաջ ուղղորդված հեղաշրջում եւ պլանավորված ծրագիր էր, եւ որ Նիկոլ Փաշինյանը դա պրոեկտ է, որը բերվել է իշխանության դրսից, ներսից, չգիտեմ որտեղից։ Կարեւոր է, որ մարդիկ հասկանան, որ նա առաջին օրվանից էլ չի մտածել ժողովրդի մասին, այլ եղել է ինչ-որ մեկի ձեռքին խաղալիք, եւ այս էտապում շատ լուրջ խաղացողների ձեռքում հայտնվեց, ինչի հետեւանքով եղավ այն, ինչ եղավ, եւ շարունակվելու է այնքան՝ մինչեւ չգնա իշխանությունից»։

Պարոն Սահակյանցն առաջարկեց միանալ այն իրավաբաններին, որոնք մեծ աշխատանք են տարել դավաճանական թեզերով․ «Նույնիսկ քրեական գործերը, որոնք հնարավոր է այսօր ներկայացնել վարչապետ կոչվածին, եկենք հավաքվենք, միանանք եւ պահանջենք դատախազությունից լայն քննարկում, որտեղ մենք կօգնենք իրավաբաններին հասնեն նպատակին, որին մենք բոլորս ունենք»։

Այս տարբերակն, ըստ պարոն Սահակյանցի, միակ լեգիտիմ ձեւերից է եւ գուցե վերջինն է․ «Որովհետեւ փողոցը ցույց տվեց, որ ոչ մի բան չի աշխատում, մարդիկ չեն գալիս ինչ-ինչ պատճառներով, չի աշխատում, եկեք ուրիշ մեթոդներ գտնենք, միասնական երկարատեւ պայքար սկսենք»։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031