Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել

Փետրվար 02,2021 14:00 Share

Փաստաբան Գոռ Սաղոյանը ՖԲ էջում տեղեկացնում է. «Ապօրինի քաղաքական հետապնդման հետևանքները. Իսրայել Հակոբկոխյանը երեկ սրտի կաթված է ստացել: Փառք Աստծուն, հիմա ամեն ինչ կարգին է»:

Հայտնի դարձավ, որ բժշկական հետազոտություններ անցկացնելուց հետո՝ ստենդավորել են բռնցքամարտիկի սրտի երկու անոթները:

Հիշեցնենք, որ ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ձերբակալումը դատարանը ճանաչել էր ոչ իրավաչափ, կալանքի միջնորդությունը մերժվել էր:

Հունվարի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայահավաքի ընթացքում 21 անձ բերման էր ենթարկվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի հատկանիշներով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելու կամ դրանք պահելու կասկածանքով։ Նույն հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում հինգ անձ ձերբակալվել էր՝ Արագած Ախոյանը, Արշակ Զաքարյանը, Վահագն Չախալյանը, Տիգրան Չոբանյանը և Իսրայել Հակոբկոխյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728