Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի պատերազմից հետո ՀԱՊԿ-ում մարտունակության փոփոխություն չենք տեսնում. Ստանիսլավ Զաս

Փետրվար 02,2021 15:56 Share

Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից հետո Հավաքական անվտանգության կազմակերպության պայմանագրի (ՀԱՊԿ) հավաքական պաշտպանական ուժերի մարտունակության մեջ փոփոխություններ չեն նկատվում: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Նրա խոսքով՝ Հայաստանի զինված ուժերը վերջին տարիներին ՀԱՊԿ բոլոր միջոցառումներում, առաջին հերթին զորավարժություններում «ցուցաբերել են պատրաստվածության բավականին բարձր մակարդակ»:

«Պետք է հասկանալ, որ Հայաստանի ԶՈՒ-ն մեր հավաքական պաշտպանական ուժերի միայն մի մասն է: Եվ, իհարկե, անգամ չնայած հակամարտությանը, մեր ամբողջ հավաքական պաշտպանական ուժերի մարտունակության փոփոխություն մենք չենք տեսնում»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728