Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլից» կան պատգամավորներ, որոնք կողմ են՝ Էդմոն Մարուքյանը լինի վարչապետ

Փետրվար 02,2021 16:34 Share

«Թող լուծարվի, ամեն օր առավոտյան արթնանում եմ`տեսնում եմ, էլի չեն լուծարվել: Մենք ամեն օր սպասում ենք, որ լուծարվի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Պատասխանելով հարցին`եթե իշխանությունը որոշի չգնալ արտահերթ ընտրությունների, ի՞նչ քայլեր կնախաձեռնվեն, կսպասե՞ն մինչեւ 2023թ. ընտրությունները, նա նաեւ ասաց. «Ի՞նչ անեմ, ինքնասպանությա՞ն դիմեմ դրա համար, ի՞նչ անեմ, զինված խո՞ւմբ ձեւավորեմ մարդկանց սպանե՞մ, շենքեր գրավեմ-վառե՞մ, պատանդներ վերցնեմ, պահանջեմ վարչապետի հրաժարակա՞նը: Ուզում եմ ասել՝ կան Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներ: Դուք ի՞նչ եք առաջարկում, շահիդի գոտի կապեն, գնան տրաքե՞ն ընդդիմադիրները: Վարչապետի հրաժարականը մեկ օրվա գործընթաց չէ, երկար քաղաքական գործընթաց է եւ դրա հանգուցալուծումը կլինեն արտահերթ ընտրությունները, թե կլինի հրաժարական եւ անցումային կառավարության ընտրություն, հիմա դա չեմ կարող կանխատեսել, բայց այդ երկուսից մեկը հաստատ կլինի, իսկ թե երբ, չեմ կարող ասել»:

Հարցին`իշխող «Իմ քայլից» կա՞ն պատգամավորներ, որ խոստանում են առաջադրվելու դեպքում ընտրել իրեն, ովքե՞ր են նրանք, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Այո, կան: Ուզում եք անունները տամ, մարդկանց հետապնդե՞ն: Բա որ չկան, ինչո՞ւ չի հրաժարական տալիս՝ թուղթ է ուզում: Բա որ չկան, ի՞նչն է խնդիրը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728