Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանն առաջարկել է ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ տեսակցությունները

Փետրվար 02,2021 17:26 Share

«Այսօր դիմել եմ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ հետևյալ խնդրի առնչությամբ. կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ նախորդ տարվա մարտ ամսից արտակարգ դրության իրավական ռեժիմի ուժով՝ մի շարք սահմանափակումներ են մտցվել և մինչ այժմ կիրառվում, այդ թվում՝ արգելվել է քրեակատարողական հիմնարկներում ազատազրկված անձանց տեսակցությունը։

Մեզ են դիմել ազատազրկված անձանց հարազատներ, ովքեր հայտնում են իրենց արդարացի դժգոհությունը վերը նշված արգելքի վերաբերյալ։ Ազատությունից զրկված անձիք արդեն մեկ տարի է, ինչ չեն տեսակցել իրենց ընտանիքի անդամներին, հարազատներին։

Ակնհայտ է, որ սա կարող է ազդել դատապարտյալի բարոյահոգեբանական վիճակի, վերասոցիալիզացիայի վրա, ինչպես նաև նման վերաբերմունքը կարող է դիտարկվել որպես դաժան վերաբերմունք ազատազրկված անձի նկատմամբ։

Ըստ այդմ՝ առաջարկել եմ հակահամաճարակային պայմանների ապահովմամբ՝ ազատազրկման վայրերում թույլատրել ազատազրկված անձանց հետ ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև տեսակցությունները։

Պատասխանը ստանալուն պես այն կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,-գրում է Մարուքյանը։

«Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728