Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի Վիկտոր Ենգիբարյանը

Փետրվար 08,2021 19:45

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ փետրվարի 8-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստը:

Քննարկվեցին եւ հաստատվեցին Ազգային ժողովի յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվեցին նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը եւ տեւողությունը: Կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման տեւողությունը սահմանվեց մինչեւ երեք ժամ:

Փետրվարի 9-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվեց 16 հարց:

Փոփոխություններ կատարվեցին Ազգային ժողովի խորհրդի 2019 թվականի մի շարք որոշումներում: Հետայսու Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողով՝ «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728