Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Մեխակ Արզումանյանն ու Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչները քննարկել են փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքները

Փետրվար 08,2021 22:50

ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել է Արցախում Կարմիր խաչի միջազգային առաքելության ներկայացուցիչներ Ռոման Շահրամանյանին և Էման Էիդին:

Է.Էիդը նախ շնորհավորել է Մեխակ Արզումանյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և կարևորել երկու գործընկեր կառույցների միջև ձեռք բերված համագործակցության արդյունքները:

Քննարկման հիմնական թեման ԱԻ ծառայության փրկարարական ջոկատների կողմից իրականացվող որոնողական աշխատանքներն են, որոնք մեկնարկել են 2020 թվականի նոյեմբերի 13-ին և շարունակվում են մինչ օրս: ԿԽՄԿ-ն որպես միջնորդ կողմ համագործակցության եզրեր է գտնում հակամարտող կողմերի միջև:

Կարմիր խաչի առաքելության ներկայացուցիչները որոնողական աշխատանքների գործընթացը ՌԴ խաղաղապահ զորակազմի ու ադրբեջանական կողմի հետ կազմակերպելուց  զատ, նաև իրենց պատրաստակամությունն են հայտնել անհրաժեշտության դեպքում հաճախակի հանդիպումներ կազմակերպել զոհված կամ անհետ կորած զինծառայողների ծնողների հետ՝  հոգեբանական աջակցություն ցուցաբերելու  նպատակով:

Հանդիպումներ և քննարկումներ են նախատեսվում որոնողափրկարարական և այլ մարդասիրական աշխատանքներում ընդգրկված կառույցների ներկայացուցիչների հետ:

ԱԻ ծառայության ղեկավարը վստահություն է հայտնել, որ երկու կառույցների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը դրական արդյունքներ կապահովվի:

ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728