Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները չունեն այլընտրանք Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին. «Հանուն Հանրապետության» կուսակցություն

Փետրվար 08,2021 23:13

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատում է իր համոզումը, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները չունեն այլընտրանք Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամի հաղթահարման ճանապարհին։

Վերահաստատում ենք մշտապես բարձրաձայնված մեր մոտեցումն այն մասին, որ անհրաժեշտ է ոլորտային՝ այդ թվում դատաիրավական հիմնարար մի շարք բարեփոխումներով երկիրը նախապատրաստել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Մարգինալ և ծայրահեղական ուժերի դիրքորոշմամբ արտահերթ ընտրություններ անցկացնելու մտադրությունից հրաժարվելու վերաբերյալ իշխող ուժի դիրքորոշումը համարում ենք ոչ ավելին քան այսրոպեական մարտավարական քայլ։

Արտահերթ ընտրություններ լինելու են և «Հանուն Հանրապետություն» կուսակցությունը ակտիվորեն միայնակ կամ այլ քաղաքական գործընկերների հետ մասնակցելու է դրանց։

«Հանուն Հանրապետության» ԺՊԴ կուսակցության ղեկավար մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728