Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Գա այն օրը, որ մենք հաղթության ցուցահանդես կազմակերպենք». Ղազար Միրզոյան

Փետրվար 11,2021 22:45

Փետրվարի 11-ին Հայաստանի նկարիչների միությունը Արարատյան Հայրապետության թեմի հետ հրավիրել էին քաղաքի արվեստասերներին Հայ Զինվորին նվիրված ցուցահանդեսին։ 12 տարի շարունակ Սուրբ Սարգսի տոնին կազմակերպված երիտասարդական ցուցահանդեսը այս տարի անցկացվեց Սուրբ Վարդանանց և Սուրբ Ղևոնդյանց Սրբերի տոնին։

Ներկանները ցավով հիշատակեցին Արցախյան 2-րդ պատերազմում Հայաստանի պարտությունը, բայց գովերգեցին հայ զինվորին, գնահատեցին նրա զոհողությունն ու արիությունը։ «Այսօրվա ցուցահանդեսը, որ նվիրել եք հայ զինվորին, այս նվիրումը իսկապես գնահատելի է, որովհետև մեծ է այն գործընթացը, որ արեցին նրանք, այն հաղթականությունը, որ պարգևեցին մեզ։ Ափսո՜ս, որ այն քաղաքական պարտությամբ պսակվեց», – իր ելույթում նշեց պոետ Խաչիկ Մանուկյանը։

Աշխարհի հայ նկարիչների համանախագահ Ղազար Միրզոյանն էլ ասաց, որ հույս ունի կգա այն օրը, որ մենք հաղթության ցուցահանդես կազմակերպենք։

Նկարիչների միությունը հատուկ շնորհակալություն հայտնեց ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսներից հրամանատար Հովսեփ Կիրակոսյանի ընտանիքին։ Ավետիք Հարությունյանի՝ Հովսեփ Կիրակոսյանին նվիրված նկարը հանձնվեց վերջինիս կնոջը։

Անահիտ Մխիթարյանը և Սուսաննա Ավագյանը իրենց իրականացրած բարեգործական գործունեության համար պարգևատրվեցին «Սոսե Մայրիկ» մեդալով։ Նկարիչների միությունը նաև դիմավորեց իր նոր անդամին՝ երիտասարդ նկարիչ Միսակ Վարդենյանին։

Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը նշեց, որ այսօրվա տոնը սոսկ ուրախության տոն չէ, այլ իր մեջ ունի մեծ խորհուրդ։ «Կարծում եմ պետք է խորը գիտակցենք այսօրվա խորհուրդը և դասեր քաղենք։ Ես ցանկանում եմ, որ մեր ամենօրյա աղոթքում մեր զինվորներին միշտ հիշենք։ Կապ չունի՝ նրանք երկրային կյանքում են, թե երկնային։ Նրանք իրապես մեր գործուն քայլերի և աղոթքի կարիքը ունեն», – իր ելույթում ասաց նա։

Հռիփսիմե Վարդերեսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728