Լրահոս
Օրվա լրահոսը

Կարևորելով մայրենի լեզվի դերը. ՅՈՒՆԵՍԿՕ-ում նշվել է Մայրենի լեզվի միջազգային օրը

Փետրվար 22,2021 13:40

Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ Փարիզի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել միջազգային առցանց միջոցառում՝ ցուցահանդես և համերգ։

Ցուցահանդեսին մասնակցել է 26 երկիր, այդ թվում՝ Հայաստանը։

Միջոցառումը կազմակերպվել է Բանգլադեշի ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ:

Միջոցառման բացմանը պաշտոնական ուղերձներով հանդես են եկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային խմբերի նախագահները, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Բանգլադեշի մշտական ներկայացուցիչը, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբի նախագահ, դեսպան Ք. Տեր-Ստեփանյանը, ով կարևորել է մայրենի լեզվի տեղն ու դերը և կենսունակության ապահովումը ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և փոխանցման գործընթացներում։

Նշենք, որ 2019 թ. «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» մշակութային արժեքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728