Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ընտրվել է Ստամբուլում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի hամաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ

Հուլիս 29,2026 16:58 Share

Հուլիսի 19-29-ը Կորեայի Հանրապետության Բուսան քաղաքում տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 48-րդ նստաշրջանը։

Կոմիտեի անդամ հանդիսացող Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Արամ Հակոբյանը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնյաներ և ազգային փորձագետներ։

Հայաստանի պատվիրակությունը մասնակցել է օրակարգային մի շարք հարցերի քննարկմանը՝ ներդրում ունենալով Համաշխարհային ժառանգության ցանկում նոր օբյեկտների ընդգրկման, ինչպես նաև պահպանության վիճակի վերաբերյալ զեկույցների շուրջ որոշումների ընդունման գործընթացում։

Նստաշրջանի արդյունքներով Համաշխարհային ժառանգության ցանկում է ներառվել 25 նոր մշակութային և բնական ժառանգության օբյեկտ։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է նաև Կենսաբազմազանության համաշխարհային շրջանակին նվիրված հարակից միջոցառմանը՝ ներկայացնելով հոկտեմբերին Երևանում կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ Հայաստանի նախագահության առաջնահերթությունները։

Նստաշրջանի ավարտին Հայաստանը ընտրվել է 2027 թվականի հունիսին Ստամբուլում կայանալիք ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի 49-րդ նստաշրջանի փոխնախագահ։

ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել