Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Վարդևանյան. Կամ քրեական հետապնդում պետք է հարուցվի պատգամավորի նկատմամբ, կամ երկու երիտասարդի նկատմամբ մեղադրանքից դատախազությունը պետք է հրաժարվի

Մարտ 03,2021 14:55

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր Ազգային ժողովի մի պատգամավոր /զինապարտությունից խուսափած/ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին իբրև հարց ներկայացնելու ընթացքում միացրեց ԱԱԾ-ի հրապարակված ձայնագրությունը, որի մոնտաժված լինելու հանգամանքը հաստատել էր նույնիսկ Դատախազությունը, իսկ դրանում շատերիս փոխարեն զինապարտություն, պատերազմներին հերոսական մասնակցություն ապահոված հրամանատար Աշոտ Մինասյանի կենցաղային բնույթ կրելու հանգամանքը հասկանալի էր բոլորին։ Չեմ ցանկանում հավելյալ անդրադառնալ նշված քաղաքական գործին, որի նույնիսկ հիմնավոր կասկածը չէր հաղթահարվել, այլ ուզում եմ ՀՀ դատախազության ուշադրությունը հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա։

ՀՀ քրեական օրենսգիրքը նախատեսում է քրեական պատասխանատվություն Դատավորի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար։ ԲԴԽ-ն հանդես է գալիս նաև որպես Դատարան, իսկ ԲԴԽ անդամները այդ թվում Ռ․ Վարդազարյանը որպես դատավոր։ Պատգամավորի կողմից օգտագործվել են «ղալաթ եք արել», «քյանդրբազություն», «արհավիրք», «ինքը ՎՆԳՍՏԱՑՈՂ դատավորա» /այսինքն՝ կոնկրետ դիմելով անձի/ և այլն։ Ավելին՝ պատգամավորը հայտնում է նաև, որ «Ձեզ հետապնդում եմ․․․»։

Դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցնելու համար «Դուք վնգստացող դատավոր եք, թե ոչ» երկու երիտասարդ 3 ամիս կալանավորված են եղել։ Հետևաբար` տրամաբանությունը առնվազն հուշում է, որ կամ քրեական հետապնդում պետք է հարուցվի նշյալ պատգամավորի նկատմամբ, կամ երկու երիտասարդի նկատմամբ մեղադրանքից Դատախազությունը պետք է հրաժարվի։ Հարգելի պարոն Գոռ Աբրահամյան, կսպասեմ Ձեր արձագանքին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031