Լրահոս
Տղերքի պատի մոտ
Օրվա լրահոսը

«Եթե համաներումը բխում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մարդկանց շահերից, ապա դա չի բխում Երեւանի փողոցներում քայլող մարդկանց շահերից»․ Սրբուհի Գալյան

Նոյեմբեր 03,2026 13:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Համաներումը խնդրի լուծման լավագույն տարբերակը չէ»,- խորհրդարանում, 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Հարցը վերաբերում էր «Նուբարաշեն» ՔԿՀ-ին, որը փակման ենթակա է։ Նախարարը նաեւ հայտարարեց, որ «Գորիս» ՔԿՀ-ն ևս նախատեսվում է փակել։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիաննա Գասպարյանն էր հետաքրքրվել, որ 2019 թվականից հայտարարվում էր նոր ՔԿՀ կառուցելու մասին, բայց աշխատանքները չեն սկսվել եւ հետաքրքրվել էր՝ ի՞նչ պետք է անել մինչ նոր ՔԿՀ-ի կառուցումը, կալանավորների հետ։

«Ոչինչ։ Չենք կարող մեր տուն տանել»,- պատասխանեց Սրբուհի Գալյանը։

Ինչ վերաբերվում է նրան, որ պետությունը կարող է համաներում հայտարարել՝ խնդիրը մեղմելու համար, Սրբուհի Գալյանը մանրամասնեց․ «Եթե համաներումը բխում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող մարդկանց շահերից, ապա դա չի բխում Երեւանի փողոցներում քայլող մարդկանց շահերից»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

«Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Էդգար Ղազարյանն էլ հիշեցրեց, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կալանքից ազատվել է համաներմամբ եւ հեգնեց՝ ասելով, որ այո, որոշ դեպքերում զգույշ պետք է վերաբերվել համաներմանը, քանի որ այն կարող է ավելի մեծ հանցագործություններ առաջացնել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Թեմայի վերաբերյալ իր վրդովմունքը հայտնեց նաեւ ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդեւանյանը, ինչին ի պատասխան Սրբուհի Գալյանը հեգնեց՝ ասելով, որ եթե Արամ Վարդեւանյանին հուզում են կոնկրետ կալանավորի պահման պայմանները, ապա թող ազնիվ լինի եւ ասի, քանի որ իրենք ամեն օր տասնյակ շնորհակալական նամակներ են ստանում տարբեր, այդ թվում նաեւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորներից։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30