Լրահոս
Օրվա լրահոսը

«Արթուր Վանեցյանը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ որեւէ ազդեցություն իմ վրա»․ Վարդազարյան

Մարտ 03,2021 15:58

«Պահպանվե՞լ է Արթուր Վանեցյանի ազդեցությունը ձեր վրա, այն ազդո՞ւմ է ձեր որոշումների վրա։ Եթե ոչ, հասկանանք, թե ինչպես փրկենք ձեր պատիվը»,-ԱԺ նիստում այսօր ՀՀ բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանին նման հարցեր հղեց «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

«Մի անգամ էլ ասեմ՝ Վանեցյանի հետ մեր ընկերությունը սկսվել է 90-ականներին, երբ նա դեռ ուսանող էր, եւ այդ հարաբերությունները շարունակվել են մինչեւ օրս։ Ընկերական հարաբերությունները պահպանվել են։ Ես ընկերություն եմ անում ոչ թե քաղաքական հայացքների համար, այլ ընկերությունը տարիների պատմություն ունի։ Արթուր Վանեցյանը չի ունեցել, չունի եւ չի կարող ունենալ որեւէ ազդեցություն»,-պատասխանեց Ռուբեն Վարդազարյանը։

Հիշեցնենք, որ երկրորդ օրն է՝ «Իմ քայլի» պատգամավորները ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին մեղադրում են նրանում, որ նոյեմբերի 15-ին քաղաքական հայտարարություն է արել, Վարդազարյանն էլ պնդում է, թե իր հայտարարությունը քաղաքական բաղադրիչ չուներ։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031