Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք-ադրբեջանական ֆիլմեր կստեղծվեն արցախյան պատերազմի, Խոջալուի դեպքերի մասին

Մարտ 03,2021 16:41 Share

Ermenihaber. Մարտի 2-ին Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունն ընդունել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովին:

Հանդիպմանը կողմերը քննարկել են հաղորդակցության, լրատվամիջոցների, մշակույթի, կինեմատոգրաֆի բնագավառներին առնչվող մի շարք հարցեր:

Ալթունը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Ադրբեջանի հետ համատեղ իրականացվելու են ֆիլմերի և հեռուստասերիալների նախագծեր, որոնք պիտի անդրադառնան արցախյան պատերազմին, իսլամի կովկասյան բանակին, Խոջալուի դեպքերին և պատմական մի շարք այլ իրադարձությունների։

Պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Քերիմովը նշել է, որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությունը զգացել է ոչ միայն արցախյան պատերազմի, այլև ողջ պատմության ընթացքում: Ըստ նրա՝ համատեղ արտադրվելիք վավերագրական և խաղարկային ֆիլմերը լինելու են Թուրքիայի ու Ադրբեջանի «բարեկամության ու եղբայրության խորհրդանիշները»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031