Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսության ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 09,2021 10:40

«Ամերիկայի ձայն». Turkish Heritage Organization հաստատությունը օրերս կազմակերպել էր քննարկում Հարավային Կովկասի վերջին զարգացումների շուրջ: Մասնակիցների թվում էին գործող և նախկին դիվանագետներն ու վերլուծաբանները:

Ղարաբաղյան վերջին պատերազմից հետո Թուրքիան և Ռուսաստանը, Իրանի աջակցությամբ, առաջ են մղել, այսպես կոչված, երեք գումարած երեք նախաձեռնությունը, որը զգալիորեն տարբերվում է Միացյալ Նահանգների և արևմտյան այլ գործընկերների վերջին երեք տասնամյակում որդեգրած տեսլականից, ասում է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջորջ Քենթը Հարավային Կովկասի վերաբերյալ Turkish Heritage Organization հաստատության քննարկմանը:

«Այսպես կոչված երեք գումարած երեք առաջարկը չափազանց տարբերվող այլընտրանքային տեսլական է, որը դուրս կթողնի ԱՄՆ-ին և որոշ այլ արևմտյան գործընկերներին», – հայտարարել է Քենթը:

Քենթն ընդգծում է՝ ԱՄՆ աջակցում է Հարավային Կովկասում ժողովրդավարության, բարգավաճման, խաղաղության և անվտանգության հաստատմանը, որը բխում է Միացյալ Նահանգների ռազմավարական շահերից: Նրա կարծիքով վերջին պատերազմում Ադրբեջանի հաջողությունը չի կարգավորել հակամարտությունը, ինչպես այն չէր կարգավորվել հայկական կողմի հաղթանակի ժամանակ ԼՂ առաջին պատերազմում: Ըստ ամերիկացի դիվանագետի, հակամարտության հիմնական ձևաչափը՝ Մինսկի խումբը այսօր առերեսվում է մի շարք մարտահրավերների: Կարևոր է հասկանալ, թե որքանով են հետաքրքրված հակամարտող կողմերը այս մեխանիզմի վերականգման հարցում և ինչ մտադրություններ ունի Մոսկվան այս խնդրի շուրջ, նշել է ամերիկացի դիվանագետը:

«ՌԴ նախընտրեց հաստատել հրադադար Մինսկի խմբի վերահսկման մեխանիզմներից դուրս, որի մասն է այն կազմում: Նրանք հաստատեցին հրադադարը ուղղակիորեն, եռակողմ ձևաչափով»,- նշում է Քենթը:

Ամերիկացի դիվանագետի կարծիքով վերջին պատերազմից հետո ստեղծվել է հնարավորություն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման համար: Փոխպետքարտուղարի տեղակալը շեշտում է՝ առկա է ուղի՝ 2009 թ-ի համաձայնագրի խոստումները կյանքի կոչելու համար, որն այսօր շատ ավելի արդիական է, քան տասը տարի առաջ:

Քննարկման մեկ այլ բանախոս, Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Ռոբերտ Չեկուտան իր հերթին ընդգծում է՝ այսօր ստեղծված կացությունը զայրույթ և խորը հիասթափություն է առաջացրել Հայաստանում, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի էր ունեցել 1990-ականներին պատերազմը պարտված Ադրբեջանում: Նախկին դեսպանը վստահ է՝ Վաշինգտոնը պետք է ստանձնի ավելի ակտիվ դերակատարություն տարածաշրջանում, երկխոսության ծավալի Բաքվի ու Երևանի հետ՝ ստիպելով կողմերին վերանայել իրենց հռետորաբանությունը, ազգաբնակչությանը պատրաստել խաղաղ երկխոսության և ջանքեր գործադրել` հրադադարի փոխարեն տևական կարգավորմանը հասնելու ուղղությամբ: Այստեղ կարևոր է, ըստ նրա, Թուրքիայի դերը, որը կարող է նպաստել առաջխաղացմանը՝ վերականգնելով ՀՀ-ի հետ դիվանագիտական հարաբերություններն ու առևտրային կապերը: Հայաստանին անհրաժեշտ է տարածարջանային ինտեգրացում, շեշտում է Չեկուտան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930