Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն ու Զուրաբիշվիլին՝ տարածաշրջանում խաղաղության մասին

Ապրիլ 15,2021 20:23

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին Օրբելյանների պալատում  հյուրընկալած Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նշեց,որ այցը վաղուց էր ծրագրված,սակայն հետաձգվել էր համավարակի եւ տարածաշրջանում շարունակվող հակամարտությունների պատճառով: Վրաստանի նախագահը ցավակցություն հայտնեց պատերազմում զոհվածների ընտանիքներին եւ  նախագահ Սարգսյանին:

Նաեւ նշեց, որ Վրաստանը հակամարտության ժամանակ խաղաղության կողմում էր կանգնած եւ առաջարկել էր հարթակ հանդիպումների եւ երկխոսության համար,ինչը այժմ էլ ուժի մեջ է:

«Բոլորս լավ հասկանում ենք, որ ցանկացած հակամարտություն տարածաշրջանում՝  վտանգում է ողջ տարածաշրջանը, ուստի խաղաղությունն այլընտրանք չունի Կովկասում», -ընդգծեց Սալոմե Զուրաբիշվիլին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կարեւորեց դարերի պատմություն ունեցող հայ-վրացական հարաբերություններին ու բարեկամությանը:

Նշեց, որ  վրացի եւ հայ ժողովուրդները դարերով ապրել են կողք կողքի, եւ հայերը Վրաստանի մշակութային, տնտեսական, հասարակական, քաղաքական կյանքի ակտիվ մաս են կազմել:

ՀՀ նախագահի խոսքով, այսօր եւս հայկական բիզնեսը մեծ ներդրում ունի Հայաստանում, վրացի գործարարներն էլ հաջողությամբ աշխատում են Հայաստանում:

«Վրաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ինչպես մեր երկրների, այնպես էլ տարածաշրջանի անվտանգության կարեւոր նախադրյալներից է»,- ընդգծեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահն անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի դեմ Թուրքիայի ակտիվ աջակցությամբ իրականացված ռազմական ագրեսիայի արդյունքում ստեղծված նոր իրողություններին: Ասաց, որ վրաց գործընկերոջը ներկայացրել է Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումները, ընդգծել, որ տարածաշրջանում կայուն խաղաղությունն անհնար է՝ առանց Արցախի հարցի արդար կարգավորման: Նախագահն անդրադարձավ նաեւ Ադրբեջանում պահվող գերիների խնդրին:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Թբիլիսի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930