Լրահոս
Օրվա լրահոսը

«Այո, «ՍՈՒ-30» գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը»․ Փաշինյան

Մայիս 05,2021 18:03 Share

«Մեր օդաչուներն առաջին ինքնուրույն թռիչքը «ՍՈՒ» կործանիչներով իրականացրել են 2020թ․-ի մայիսին, եւ սպառազինությունը դեռ ամբողջական չի եղել։ Այո, «ՍՈՒ-30» գերժամանակակից զենք առնելով՝ մենք հրահրել ենք պատերազմը։ Նախորդ իշխանությունը գիտե՞ք ոնց է կառավարել պատերազմի ռիսկը։ Ամեն ինչ արել է, որ տեսանելիորեն բանակը փլվի, որ ասեն՝ ինչի՞ ենք էսօր հարձակվում, հենա վաղը կհարձակվենք, որովհետեւ մենք գնալով զարգանում ենք, իսկ իրենք․․․»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով հարցին, թե ինչ է արվել մինչեւ պատերազմը, Փաշինյանը նշեց, որ 2018-20թթ․ ընթացքում ամրաշինական կառույցները, հավաքվող գետնատնակները, երկաթբետոնե կոնստրուկցիաներով ապաստարանների թվերը, ինչպես նաեւ՝ որոշ զինատեսակների թվերն աճել են։

«Հակառակորդը հարձակվել է, որովհետեւ մենք հայտարարել ենք, որ փակում ենք 80-ականների զենքի էջը»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31