Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն Եղիազարյան, ուշադիր ինձ նայեք․ իմ նշանակած 2 պաշտոնյաներ արդեն 1,5 տարի բանտում են»․ Փաշինյանը՝ ընդդիմադիր պատգամավորին

Մայիս 05,2021 19:33

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը մեջբերեց ՀՀ հաշվեքննիչ պալատի զեկույցը 2019թ․-ին պետական կառույցներում գրանցված չարաշահումների մասին։ Եղիազարյանը, դիմելով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ակնարկեց, որ զեկույցն իր իշխանության օրոք գրանցված դեպքերի մասին է։ Փաշինյանն արձագանքեց․ «Ողջունում եմ պալատի բոլոր բացահայտումները։ Իրավապահները պետք է քննեն բոլոր դեպքերը եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկեն։ Ցավում եմ, որ իրավապահները երբեմն անտեղի ներողամտություն են ցուցաբերում որոշ իրավախախտների հանդեպ։ Չարաշահումների բոլոր դեպքերը պետք է պատշաճ քննվեն»։

Արմեն Եղիազարյանը պատասխանեց, որ կոռուպցիոն սխեմաներից մեկը Փաշինյանի թիմակիցն է ղեկավարել, եւ այստեղ նախկինների խնդիր չկա։ Փաշինյանը նշեց․ «Պարոն Եղիազարյան, ուշադիր ինձ նայեք։ Իմ նշանակած երկու պաշտոնյաներ արդեն 1,5 տարի բանտում են՝ ատկատ անելու, կաշառք վերցնելու մեղադրանքով։ Մեր կուսակցության անդամ, իմ քաղաքական մերձավոր մարդկանց մասին է խոսքը։ Ձեր հարցով այդ ի՞նչ նկատի ունեք»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31