Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի բժիշկ մարզպետը՝ պատվաստում գովազդող տեսահոլովակում․ պատվաստվել են նաև փոխմարզպետները

Մայիս 05,2021 20:22 Share

Շիրակի մարզը 1500 դեղաչափ գերմանական «AstraZeneca » և 342 դեղաչափ  ռուսական «Sputnik-V» պատվաստանյութ է ստացել:  Այս մարզում ապրիլի 15-ից սկսած մինչև օրս պատվաստվել է 409 քաղաքացի, գերմանական պատվաստանյութով՝ 242, իսկ ռուսականով՝ 167-ը:

Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։

Այսօր պատվաստվել են նաև Շիրակի երկու փոխմարզպետները՝ Դավիթ Սեխլեյանն ու Պողոս Աբրահամյանը։ Իսկ մինչ նրանց պատվաստվելը, ողջ մարզի, ինչու չէ նաև  հանրապետության չպատվաստված բոլոր բնակիչների համար օրինակ է ծառայել Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, որը մասնագիտությամբ բժիշկ է։

Նա պատվաստվելուն զուգընթաց նկարահանվել է ՀՀ առողջապահության նախարարության պատրաստած տեսահոլովակում՝ բնակիչներին կոչ անելով հենց այսօր պատվաստվել։

«Վաղվա հաջողությունները կախված են այսօրվա Ձեր վարքագծից: Մի սպասեք վտանգի հետ առերեսմանը, պատվաստվեք այսօր»,- տեսահոլովակում ասում է Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:

Նշենք, որ շուտով պատվաստումներ կիրականացնեն ոչ միայն պոլիկլինիկաներում, այլ սուպերմարկետների ու մոլերի մոտ տեղակայված բուժկետերում։ Մտադրված են հատուկ պատվաստակետեր տեղադրել՝ խանութներ ելումուտ անող բնակիչների համար։

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրել էր Գյումրու «Միջազգային կարմիր խաչի» անվան պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Շիրակի մարզպետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31