Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կոչ են արել ավարտին հասցնել գերիների վերադարձի գործընթացը

Մայիս 05,2021 23:10

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունում են Ադրբեջանում պահվող Ռոբերտ Վարդանյանի, Սամվել Շուխյանի և Սեյրան Թամրազյանի ազատ արձակումը և կոչ են անում կողմերին լիարժեք և շուտափույթ կերպով ավարտին հասցնել բոլոր բանտարկյալների, պահվող անձանց  և աճյունների վերադարձի գործընթացը և հարգել իրենց պարտավորությունները՝ ապահովելու մարդկային վերաբերմունք պահվող անձանց նկատմամբ: Այս մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) տարածած համատեղ հայտարարության մեջ:

Համանախագահները հիշեցրել են ապրիլի 13-ի իրենց հայտարարությունը և կողմերին հորդորել փոխանակվել անհրաժեշտ տեղեկատվությամբ՝ իրականացնելու համար հակամարտության շրջանների ականազերծումը, և հանել Լեռնային Ղարաբաղ մուտք գործելու սահմանափակումները, այդ թվում միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Համանախագահները խրախուսել են կողմերին հստակ քայլեր ձեռնարկել երկարատև խաղաղության համար բարենպաստ փոխադարձ վստահության մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ՝ լուծելով անհանգստության տեղիք տվող մնացած հարցերը, որոնք նախանշված էին համանախագահների ապրիլի 13-ի հայտարարությունում: Դա ներառում է առաջին իսկ հնարավորության դեպքում բարձր մակարդակի քաղաքական երկխոսության վերսկսումը համանախագահների հովանու ներքո, ասվում է հայտարարության մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31