Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանն «Ազատության» հրապարակում ելույթ է ունենալու

Մայիս 06,2021 21:45

Ռոբերտ Քոչարյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Արամ Վարդևանյանը դեռեւս ապրիլի 30-ին Երեւանի քաղաքապետարանին  ներկայացրել է իրազեկում՝ մայիսի 9-ին՝ ժ.12.00-24.00-ն, Ազատության հրապարակում հավաք անցկացնելու մասին։ Բացի այդ իրազեկել է՝  հավաքի ընթացքում՝ ժ.18.00-21.00 Ազատության հրապարակ-Մաշտոցի պողոտա-Կորյունի փողոց-Նալբանդյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Այսօր հայտնի դարձավ, որ այդ օրվա՝ ժամը 16-ի հավաքին ելույթ է ունենալու Ռոբերտ Քոչարյանը, որը գլխավորելու է ՀՅԴ- «Վերածնվող Հայաստան» դաշինքի ցուցակը՝  առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններում։

Երեւանի քաղաքապետարանից տեղեկանում ենք, որ մայիսի 9-ին հավաքներ անցկացնելու համար այլ քաղաքացիներ էլ են դիմել։

ՀՀ քաղաքացի Գևորգ Թադևոսյանը իրազեկել է մայիսի 9-ին՝ ժ.15.00-15.30-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում հավաք, այնուհետև՝ ժ.15.30-18.00-ն Շառլ Ազնավուրի անվան հրապարակից՝ Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Վազգեն Սարգսյան փողոց-Արգիշտիի փողոց-Հաղթանակի կամուրջ-Իսակովի պողոտա-Սեբաստիայի փողոց-«Եռաբլուր» զինվորական պանթեոն երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ։

Մեկ այլ իրազեկում էլ ներկայացրել է ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանը՝  ժ.00.00-24.00-ն Մատենադարանին հարող տարածքում հավաքներ անցկացնելու և հավաքների ընթացքում՝ ժ.18.00-21.00-ն Մատենադարանին հարող տարածք-Կորյունի փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարանին հարող տարածք երթուղով երթեր անցկացնելու վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31