Լրահոս
Օրվա լրահոսը

Թագուհի Թովմասյանը մեկ առ մեկ հիշեցրեց Փաշինյանի խոսքերը ու փաստեր ներկայացրեց

Մայիս 10,2021 18:40

Այսօր ԱԺ հատուկ նիստում՝ վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, պատգամավոր Թագուհի Թովմասյանը խոսեց այն անարդարության մասին, որը կա հետհեղափոխական Հայաստանում՝ գյուղացին շարունակում է առավոտից երեկո աշխատել ու կքված մնալ վարկերի տակ, իսկ գործարարները, որոնք զբաղվում են գյուղատնտեսությամբ, հարստանում են:

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել էր դատական համակարգի ինքնամաքրման մասին: Թովմասյանն արձագանքեց՝ լավ է, որ վնգստացող դատավորները փոխարինվել են անկախ դատարաններով: Փաշինյանը խոսել  էր այն մասին, որ հիմա մարդիկ չեն կարող ասել, թե որեւէ մեկը փայ է մտնում իրենց բիզնեսի մեջ: Թովմասյանն ասաց, որ նաեւ չենք տեսել, թե նախկինում փայ մտածներից քանիսն են կրել պատասխանատվություն, պատժվել:

Թագուհի Թովմասյանն ասաց, որ Փաշինյանը խոսում է «քրիստոնյա կառավարության» մասին, բայց հենց այս իշխանության օրոք Հայոց եկեղեցու պատմություն առարկան հանվեց ու եկեղեցու մոտ ցույցեր իրականացվեցին:

Պատգամավորը նաեւ անդրադարձավ Փաշինյանի խոսքին՝ անկախ մամուլի հետ կապված՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ ազատություն մուրացող, իշխանական «լափամաններից» օգտվող մամուլի մասին էր ելույթ ունենում, հիմա հետաքրքիր է, ինչո՞ւ է այդ նույն մամուլի նկատմամբ իր վստահությունը բարձր. «Ես ամենեւին չէի ուզենա, որ այս խոսքերը հնչեին ձեր շուրթերից: Գոնե մենք միասին շատ ենք պայքարել ազատ մամուլ ունենալու համար ու մեծապես հասել ենք: Մենք միշտ բարձրաձայնել ենք այն, ինչ ցանկացել ենք: Ազատ մամուլը դրսեւորվում է ազատ մարդու գործունեության արդյունքում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31