Լրահոս
Օրվա լրահոսը

«5165» շարժումը Հայոց պետականությանը սպառնացող վտանգների պարագայում անվարան հանդես է բերելու ազգային շահերից բխող վարքագիծ

Մայիս 13,2021 23:15

Հայաստանի Հանրապետության սահմանների, մասնավորապես Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի կապակցությամբ խստագույնս դատապարտում ենք ադրբեջանական սադրիչ ու ռազմականացված գործողությունները, ներթափանցումները պետության ինքնիշխան տարածք, ինչը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է։ Ադրբեջանական զինված ուժերի գործողությունները համարում ենք ոտնձգություն ՀՀ սահմաններ անխախտելիության նկատմամբ, որոնք կրում են նաև ահաբեկչական բնույթ սահմանային բնակիչների իրավունքների նկատմամբ։

«5165» շարժումը Հայոց պետականությանը սպառնացող վտանգների պարագայում անվարան հանդես է բերելու ազգային շահերից բխող վարքագիծ։

Հույս ենք հայտնում, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավոր կլինի մեղմել բացառապես բանակցությունների ճանապարհով։ Չհաջողելու դեպքում հայտնում ենք, որ կանգնած ենք մեր բանակի կողքին։ Միևնույն ժամանակ վերահաստատում ենք և ընդգծում, որ ստեղծված իրավիճակին հանգել ենք օրվա իշխանությունների ապազգային և անճարակ քաղաքական վարքագծի, քաղաքական կամքի բացակայության և անցյալ տարվա նոյեմբերի 9-ից ժամանակի պարպման  հետևանքով։ Գործող իշխանություններին հորդորում ենք իրավիճակի մասին ստույգ տեղեկություններ հաղորդել և օպերատիվ կերպով տրամադրել պաշտոնական ճշմարտացի հաղորդագրություններ։

«5165 շարժում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31