Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Բաբայան. «Հարցրեք կառավարությանը՝ պատերազմի ժամանակ ինչքա՞ն գումար են ծախսել, մեկ միլիա՞րդ, բա ինչո՞ւ մի միլիարդի զենք չեն առել»

Մայիս 24,2021 13:23

«Իմ տեսակետն այն է, որ առաջին հերթին բանակ պետք է ունենայինք։ Ես ասում էի՝ չունենք այդ բանակը, դրա համար այսօր վախենում ենք կրակել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ադրբեջանական զորքերի՝ ՀՀ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզեր ապօրինի ներխուժմանը՝ ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։

Թե ում պատճառով է նման իրավիճակ ստեղծվել, նա նշեց․ «Նրանց բացթողումն է, ովքեր ղեկավարել են 20 տարիներին եւ մինչեւ օրս։ Այսօրվանից սկսած, ովքեր ղեկավարել են, բոլորն են մեղավոր։ Կան մեղավորներ եւ հանցագործներ։ Առաջարկում եմ՝ եթե հանցագործ են, թող ստուգեն ու պատժեն այդ մարդկանց։ Կրկնում եմ, որ որեւէ մեկը չի ցանկանում իր վրա մեղք վերցնել ու ասել, որ ինքն է մեղավոր։ Օրինակ՝ կարո՞ղ եք ասել, թե 92թ․-ին ով է մեղավոր, որ Շահումյանը հանձնեցինք․․․հիմա էլ է նույնը»։

Սամվել Բաբայանի բնորոշմամբ՝ ռազմաքաղաքական ղեկավարության խնդիրն էլ՝ թույլ չտալ եղածը կատարվեր․ «Բայց արդեն եղել է, բանակի քանակն էլ գիտենք․․․իրավիճակը բերելու էր սրան, որ մարդ չունենք՝ սահմանի կանգնի։ Դրա համար պետք էր բանակ կառուցել, գլուխը կախել, ատամները սեղմել ու պրոֆեսիոնալ բանակ կառուցել։ Հեքիաթ են պատմում, թե թող չունենք։ Փող չկա՝ գերի հանձնվեք․․․հանձնվեք թուրքին, պարսիկին, թուրքին․․․ինչ ասում ենք, ասում են, թե փող չունենք։ Հարցրեք կառավարությանը՝ պատերազմի ժամանակ ինչքա՞ն գումար են ծախսել, մեկ միլիա՞րդ, բա ինչո՞ւ մի միլիարդի զենք չեն առել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31