Լրահոս
Օրվա լրահոսը

Կարեւոր է լինելու վերականգնել այն չիրականացված կապիտալ ծախսերը, որոնք իշխանությունների կողմից հանցավոր անփութությամբ չիրականացվեցին. Գագիկ Մինասյան

Մայիս 25,2021 20:40

«Կայուն տնտեսական  զարգացման տեսակետից, իհարկե, պետք են բոլոր այն բաղադրիչները, որոնք ապահովում են կայունություն ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին միջավայրային: Եթե մենք անդրադառնում ենք ներդրումներին, ապա այդ ներդրումները անպայման բաղադրիչ են տնտեսական աճի համար»,-ասաց նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը: Այսօր այլ տնտեսագետների հետ Գագիկ Մինասյանը մասնակցում էր «Պատիվ ունեմ» դաշինքի նախաձեռնած քննարկմանը: Թեման տնտեսական իրավիճակն էր, նոր կառավարության անելիքները:

Գագիկ Մինասյանն ասաց. «Պետք է արձանագրենք, որ այն իրավիճակը, որն արձանագրվել է վերջին տարիների ընթացքում, ուղղակի զրոյացրեց այն հետեւողական աշխատանքը, որը կատարել էին նախորդ իշխանությունները, որոնք ապահովում էին ներդրումների բավականին լավ եւ բարձր մակարդակ»: Ըստ նրա, եթե չկա միջավայր, որը ապահովում է ներդրումներ, ապա պետք է կարողանալ ծախսային քաղաքականությամբ ապահովել կապիտալ ծախսերը. «Տնտեսական քաղաքականությունը ուղղակի չափազանց անգրագետ է իրականացվել վերջին տարիների ընթացքում, եւ շեշտը դրվել է ընթացիկ ծախսերի վրա, էապես թերակատարվել է այդ կապիտալ ծախսերը: Հաջորդ իշխանությունները պետք է կարողանան հետ բերել այն կորցրած հնարավորությունները, որոնք 3 տարի շարունակ կորցրել են, հետեւաբար էական եւ կարեւոր խնդիր է լինելու վերականգնել այն չիրականացված կապիտալ ծախսերը, որոնք նախորդ իշխանությունների կողմից ուղղակի հանցավոր անփութությամբ չիրականացվեցին»:

Սյունիքը հանքահումքային ռեսուրսներով Հայաստանի ամենահարուստ մարզերից մեկն է եւ 240 միլիարդ դրամի չափով մուտք բյուջեն պարզապես կորցնում է: Այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Մարկոսյանը: Նրա խոսքով. «Մենք ունենք խնդիր պետության՝ որպես ընդերքի տիրոջ, ընդերք օգտագործողների եւ արտահանողների հետ: Մենք շատ ենք խոսում՝ Հայաստանը հատկապես հանքահումքային ռեսուրսների արտահանման որպես կցորդային երկիր դառնալու մասին, բայց, եթե համեմատենք 1997 թվականի համեմատությամբ 2020 թվականի ոլորտի ցուցանիշները կտեսնեք, որ Հայաստանի արդյունաբերությունը նշյալ ժամանակահատվածում ավելացել է 8,2 անգամ, իսկ հանքահումքային ռեսուրսների արտադրությունը՝ ավելի քան 40 անգամ: Այսինքն՝ այստեղ մենք խնդիր ունենք»:
Ըստ Աշոտ Մարկոսյանի, մեր երկրում ներկայումս սոցիալական համերաշխության խնդիր կա: Նրա կարծիքով, մեր երկրում երեք տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունները սոցիալ-տնտեսական խնդիրների պատճառով էին: Տնտեսագետի խոսքով, հարցումները ցույց են տվել, որ մարդիկ սոցիալական արդարության պակաս են զգում. «Մեզ մոտ միջին խավի ձեւավորումը շատ դանդաղ տեմպերով է իրականացվում: Սա լուրջ խնդիր է առաջացնում հատկապես՝ սոցիալական քաղաքականության իրականացման գործում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31