Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ»

Մայիս 25,2021 22:40

Պատվազուրկ և անողնաշար իշխանությունների հանցավոր թողտվությամբ արտաքին թշնամին գնալով դառնում է ավելի սանձարձակ:

Այսօր լսեցինք հերթական ողբերգական լուրը: Մեզնից մեկն էլ զոհվեց՝ հանուն հայրենիքի: Հանուն հայրենիքի զոհվելը պատիվ է, սակայն խնդիրն այլ է: Դավաճան կապիտուլյանտը ձեզ վախեցնում է պատերազմով, նոր զոհերով, այնինչ կյանքը ցավոտ դասեր է տալիս մեր ժողովրդին: Խայտառակ կապիտուլյացիայից հետո զոհված կամ գերեվարված ամեն մի երիտասարդ այս իշխանությունների խղճի վրա է:

Նիկոլի իշխանության յուրաքանչյուր օրը շարունակելու է լինել արյունոտ, ցավոտ, զոհաշատ: Իմ խորին ցավակցություններ եմ հայտնում մեր զոհված երիտասարդի ընտանիքին:

Հիշե՛ք, ժողովու՛րդ, Նիկոլը դարձել է պատերազմի, մահվան, պատվազրկության խորհրդանիշը և հոմանիշը: Նիկոլ՝ հավասար է նոր պատերազմ: Հայաստանին խաղաղություն կբերի միայն պատիվ ունեցող ղեկավարությունը:

Նիկո՛լ, դու այդպես էլ կանգ չառար, բայց ես պնդում եմ, որ մենք արտաքին թշնամուն կանգնեցնելու ենք մեր հայրենիքի սահմաններից դուրս,  իսկ քեզ կանգնեցնելու ենք օրենքի, ժողովրդի և Աստծո դատաստանի առջև:

Արթուր Վանեցյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31