Լրահոս
Օրվա լրահոսը

Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան

Մայիս 25,2021 23:33

Հարգելի՛ հայրենակիցներ,

Քիչ առաջ «Արդար Հայաստան» կուսակցության կառավարման խորհուրդը որոշում ընդունեց մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և հաստատեց կուսակցության ընտրական ցուցակը։

Պահանջվող փաստաթղթերը վաղը՝ ժամը 14։00-ից 15։00-ի սահմաններում կներկայացվեն ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Առաջիկա երեք օրվա ընթացքում հանրությանը կներկայացվի «Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը, որտեղ ընդգրկված են գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտությունների թեկնածուներ, փաստաբաններ, տնտեսագետներ, կառավարման մասնագետներ, ուսուցիչներ, լեզվաբաններ, ձեռնարկատերեր և այլ բնագավառների ներկայացուցիչներ։

Վճռականորեն շարժվում ենք առաջ՝ կառուցելու արդար Հայաստան․․․

«Արդար Հայաստան» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31