Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու․ Արթուր Վանեցյան

Հունիս 06,2021 10:43 Share

«Հայրենիք» կուսակցության նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի ֆեյսբուքյան գրառումը

Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։ Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։

Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։

Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։

Պատիվ ունեմ։

Հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930