Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանի ամֆիթատրոնում կազմակերպվել էր տոնավաճառ-միջոցառում տեղի և հարակից շրջանների բնակիչների համար

Հունիս 06,2021 12:35 Share

Դիլիջանի ամֆիթատրոնում անցկացվեց «Մե՜ծ տոնավաճառ Դիլիջանում» միջոցառումը։

Ամերիկայի կառավարության ֆինանսավորմամբ, «Փրոջեքթ Հարմոնի» ՀԿ կազմակերպմամբ և «Իջևանի գրադարան և դասընթացների կենտրոնի» գործընկերությամբ կազմակերպված միջոցառման ընթացքում ամֆիթատրոնում ներկայացվեցին տեղական արտադրողների կողմից պատրաստված ապրանքներ, հանդիսավոր միջոցառում, վարպետաց դասեր և ներկայացում երեխաների համար, իսկ միջոցառման ավարտին տեղի ունեցավ ներկայացված տաղավարների մրցույթ։

Ընդհանուր ծրագրի ղեկավար Արփի Թամրազյանը մեզ հետ զրույցում նշեց, որ  ծրագիրը 5 հաղթող նախագծերից մեկն էր, որի հիմնական նպատակը Դիլիջանում և հարակից բնակավայրերում ապրող բնակիչների համար աշխատանքի և ժամանցի մեկօրյա ապահովումն էր։

«Մեր առջև խնդիր էինք դրել՝ ամեն ինչ պատշաճ ու բավարար կազմակերպված իրականացնելու։ Սկզբում ունեցանք հայտադիմումների փուլ, որին մեծ թվով բնակիչներ էին դիմել, սակայն մենք ընտրեցինք միայն այն հայտատուներին, ովքեր համապատասխանում էին, այսպես ասած, մեր չափորոշիչներին։ Ունեցանք նաև աշխատարան «Արտադրանքի բրենդինգ» թեմայով։ Երրորդ և վերջնական փուլը մեր տոնավաճառ-միջոցառումն էր։ Քանի որ առաջին անգամ էի ինքս նման մասշտաբի աշխատանք իրականացնում, սկզբում այնքան էլ լավ չէի պատկերացնում աշխատանքի ծավալն ու դժվարությունները, միայն այսօր, երբ արդեն շատ բան էր կախված ինձնից, հասկացա, թե որքան ծանր աշխատանք եմ վերցրել ուսերիս։ Ունեցանք հիմնական տոնավաճառի մաս, որը ամբողջ ընթացքում ուղեկցվում էր երաժշտությամբ, այնուհետև մանկական ներկայացում փոքրիկների համար, իսկ ամենավերջում ընտրեցինք մեր տոնավաճառի ամենագեղեցիկ, ամենանորարար և ամենաակտիվ տաղավարներին»,- նշեց Թամրազյանը։

Նրա խոսքով՝ չնայած հանդիպած դժվարություններին՝ օրը հաջողված ու տոնական էր տեղացիների ու մասնակիցների համար.

«Վերջին ժամանակներում մարդկանց կենցաղը այնքան է բարդացել, որ նման միջոցառումների անցկացումը անհրաժեշտություն է դարձել. հույս ունեմ, որ կարողացանք նաև այս առումով տրամադրություն փոխել»։

 

Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930