Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում․ Ընտրությունների վերահսկման կոմիտե

Հունիս 06,2021 18:12 Share

Ընտրությունների վերահսկման կոմիտեն, լրատվամիջոցների ու սոցիալական ցանցերի մշտադիտարկման, ինչպես նաև՝ լրագրողների հետ զրույցի արդյունքում պարզել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հունիսի 4-ին այցելել է Արարատի մարզ` նախընտրական քարոզչություն անելու նպատակով, ինչը զուգորդվել է մի շարք խախտումներով.

1. աշխատանքային ժամին վարչական ռեսուրսի մեծածավալ կիրառմամբ,
2. Նիկոլ Փաշինյանի կողմից ատելության խոսքի տարածմամբ,
3. իրադարձությունները լուսաբանող լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտմամբ:

Մասնավորապես, քարոզչական հավաքին մասնակցող քաղաքացիները վիրավորել և հայհոյանքներով են ուղեկցել Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանին և Yerevan.Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին, քաղաքացիներից մեկը հարվածել է Անի Գևորգյանին և խլել նրա հեռախոսը:

Քաղաքացիները վնասել են նաև նկարահանող տեխնիկան, հարձակվել լրագրողներին տեղափոխող մեքենայի վրա: Ընդ որում, լրագրողների կողմից մասնագիտական էթիկայի խախտման որևէ դրսևորում չի արձանագրվել։

Լրագրողների կողմից իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելուն խոչընդոտել են նաև ոստիկանները, որոնց հետ մշտապես եղել են քաղաքացիական հագուստներով անհայտ անձինք, որոնք ողջ ընթացքում հրահանգավորել են ոստիկաններին:

Հավաքների ընթացքում Նիկոլ Փաշինյանը ատելության խոսք է տարածել և փաստացի հրահանգավորել է հարձակումները փողոցներում` ընդդիմադիրների և այլախոհների դեմ:

Ընտրությունների վերահսկման կոմիտեն խստիվ դատապարտում է տեղի ունեցածը, գտնում է, որ առկա են հանցակազմի տարրեր, ուստի և իրավասու մարմիններից պահանջում է անհապաղ սկսել քրեական վարույթ և հարուցել քրեական հետապնդում առերևույթ հանցանք կատարած բոլոր անձանց, այդ թվում` վարչապետի de facto պաշտոնակատարի նկատմամբ:

Միևնույն ժամանակ, ՀՀ ոստիկանապետից պահանջում ենք բացահայտել ոստիկաններին ուղեկցող քաղաքացիական հագուստով անձանց, բացահայտել նրանց պաշտոնները և լիազորությունները և այսուհետ բացառել նման երևույթները:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քարոզչական հավաքների ընթացքում վարչական լծակներ է օգտագործում և ատելության խոսք տարածում, ինչի հետևանքով էլ հարձակումներ են տեղի ունենում լրագրողների նկատմամբ:

ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930