Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը` մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի. Նորայր Նորիկյան

Հունիս 06,2021 23:49

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատ մարդիկ,
վաղը մեկնարկում է պաշտոնական ընտրարշավը:
Մենք ունենք ընդամենը երկու շաբաթ` ներկայանալու ձեր առջեւ եւ ներկայացնելու մեր ծրագիր-անելիքները:

Որքան էլ մեծ է մեր ցանկությունը քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ Հայաստանի ընտրողի առջեւ դեմ առ դեմ, բաց ճակատով հանդես գալու, նույնքան և սուղ են ժամանակային ու ֆիզիկական հնարավորությունները իրագործելու այդքան անհրաժեշտ կենդանի շփումը մեր եւ ձեր միջեւ:

Ուստի և խնդրում ենք ձեզ ուշադիր լինել մեր յուրաքանչյուր հրապարակային խոսքին, որը ձեզ է ուղղվելու միանգամայն անկեղծ սրտով, ձեզ բոլորիդ առավելագույնս հասանելի եւ ընկալելի ձեւակերպումներով:

Մինչ մեր հիմնական ասելիքին անցնելը մեկընդմիշտ փարատենք ձեր կասկածները առ այն, թե ինչու «Արդար Հայաստանը» չգնաց դաշինքի որեւէ ուժի հետ` այսպիսով ավելացնելով ընտրվելու եւ էլ ավելի բազմապատիկ հնարավորությամբ մերժելի բոլոր ուժերին ասպարեզից հեռացնելու շանսերը: Մեն մի պատճառով:

Ապագա Հայաստանի զարգացման հիմքում որպես անկյունաքար դնելով արդարության սկզբունքը եւ համոզված լինելով, որ անհրաժեշտ բոլոր զարգացումները ճյուղավորվում են արդարության ակունքից, մենք այդպես էլ չհանդիպեցինք այս գաղափարը կիսող ուժի:

Եվ եթե դու երկրի զարգացման ռազմավարության հարցը խոնարհում ես ամեն գնով ընտրություններում հաղթելու մարտավարական հնարքին, ապա ո՞րն է քո տարբերությունը միմյանց հաջորդող քաղաքական ճգնաժամերում ասպարեզը տնօրինող ուժերից, որոնք ամենայն դյուրությամբ հանուն այսրոպեական եսական շահի հենց միայն զբաղված են եղել իրարամերժ քաղաքական կոնֆիգուրացիաներ ձեւավորել-քանդելով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930