Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ մարդն ունի ապագա, ունի երաշխավորված ապագա եւ այդ ապագան առանց նիկոլիզմի է». Իշխան Սաղաթելյան

Հունիս 12,2021 15:03

Լոռիում «Հայաստան» դաշինքի երկրորդ կանգառը ընտրողների հետ Ստեփանավան քաղաքի մշակույթի պալատն էր:

Այստեղ ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը դիմեց ժողովրդին, ասելով՝ որպեսզի փրկեն երկիրը, պետք է հունիսի 20-ին հեռացնեն գործող կառավարությանը:

Սաղաթելյանի խոսքով՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը թշնամություն է մտցնում ժողովրդի մեջ. «Ըստ էության՝ պատերազմ է հայտարարել ժողովրդի այն հատվածին, ով փորձում է մաս չդառնալ իր դավաճանությանը եւ շարունակ էլիտաների դեմ խոսք ու պայքար: Այսօր կրկին անգամ հայտարարել է հոգեւոր էլիտայի դեմ պայքարելու եւ նրանց վռնդելու մասին: Մեկ անգամ եւս կոչ ենք անում՝ հեռու մնալ Հայ առաքելական սուրբ եկեղեցուց, հեռու մնալ հայ հոգեւորականից, հեռու մնալ մեր ազգային արժեքներից եւ չփորձել ամեն ինչ կեղտոտել եւ վարկաբեկել: Այս չարիքը պետք է հեռու մնա մեր կարեւոր արժեքներից»,- ասաց դաշինքի անդամն ու շարունակեց. «Էս մարդն ասում է՝ ժողովուրդը ես եմ, երկրում չպետք է լինի էլիտա՝ գիտական, մտավորական, կրթական, զինվորական: Եվ իրեն նույնացնելով ժողովրդին՝ նաեւ փորձում է ասել, որ ինքը ժողովրդի հավաքական կերպարն է: Էն որ խոտերի մեջ, հարբած, գինու շիշը դոշին պառկած փորձում է ցույց տալ, որ ժողովուրդ ջան ես ձեզանից մեկն եմ եւ ժողովրդի հավաքական կերպարն եմ, դա էդպես չի: Մեր ժողովրդի հավաքական կերպարը՝ ստեղծող, աշխատասեր, կառուցող հայ մարդն է: Ինքը չի կարող նույնանալ մեր ժողովրդի հետ, եւ ասի ժողովուրդ, ես ձեզանից մեկն եմ, եւ ձեր հավաքական կերպարն եմ: Փողոցային հարբեցողը չի կարող լինել հայ ազգի եւ հայ ժողովրդի հավաքական կերպարը: Հայ մարդն ունի ապագա, ունի երաշխավորված ապագա եւ այդ ապագան առանց նիկոլիզմի է»,- խոսքը եզրափակեց Սաղաթելյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930