Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների նախնական արդյունքները

Հունիս 21,2021 11:18

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց 2020 թվականի հունիսի 20-ին բոլոր ընտրատեղամասերում անցկացված ԱԺ արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ նիստին մասնակցում են հանձնաժողովի բոլոր յոթ անդամները եւ որ արտահերթ նիստի հրավիրումը եւ օրակարգի ձեւավորումը պայմանավորված էր ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներով:

Օրակարգի միակ հարցը՝ ՀՀ ԱԺ 2020 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումը հաստատելուց հետո Տիգրան Մուկուչյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, ըստ որի ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 591 316: Ընտրատեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակում ընտրողների ընդհանուր թիվը՝ 1067, շրջիկ արկղով քվեարկողների լրացուցիչ ցուցակում ընտրողները ընդհանուր թիվը՝ 2451, էլեկտրոնային եղանակով մասնակցած ընտրողների թիվը՝ 500: Ընտրողների ընդհանուր թիվը եղել է 2 595 334:

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը 1 282 411, կամ 49,4 %:

Կուսակցություն, կուսակցությունների դաշինքներին կողմ քվեարկած քվեաթերթիկների հաշվարկով ամենից շատ ձայներ ստացել են. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ 53,92 %, «Հայաստան» դաշինք՝ 21,04 %, «Պատիվ ունեմ» դաշինք՝ 5,23 %, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն՝ 3,95 %:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930