Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությանն առաջարկում են դիտարկել՝ ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծը

Հունիս 28,2021 22:45

Հարգելի՛ ընդդիմադիր ուժեր.

Հաշվի առնելով պետական ինստիտուտների հեղինականությանը հասցված ահռելի վնասը՝ պաշտոնական տեղեկատվության և բարձրաստիճան պաշտոնյաների հրապարակային խոսքի միջոցով առերևույթ սուտ տեղեկությունների տարածումն այլևս ունի բավարար չափով հանրային վտանգավորություն ՀՀ քրեական օրենսգրքով որպես քրեորեն պատժելի արարք նախատեսելու (քրեականացվելու) համար՝ միաժամանակ կանխելով նշված հանրորեն վտանգավոր արարքի իրականացման հետագա դեպքերը:

Վերոնշյալի կապակցությամբ «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից մշակվել է պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերով հրապարակայնորեն կամ զանգվածային լրատվության միջոցով ակնհայտ սուտ տեղեկությունների տարածումը քրեականացնող օրենքի նախագիծ՝ նախատեսելով այն որպես սահմանադրական կարգի և պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործություն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի «Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին» որոշումը Սահմանադրական դատարանի որոշման արդյունքում անփոփոխ մնալու պարագայում՝ առաջարկում ենք խորհրդարանական ընդդիմությանը դիտարկել վերոնշյալ նախագիծը նորընտիր խորհրդարանի առաջին հերթական նստաշրջանում որպես օրենսդրական նախաձեռնություն ներկայացնելու առաջարկը:

 

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930