Լրահոս
Օրվա լրահոսը

«Երկարամյա, փորձառու աշխատող է». ԳԹԿ կալանավորված աշխատակիցը անգլերենի միասնական քննության թեստերի հեղինակն է. «Հայկական ժամանակ»

Հուլիս 07,2021 10:21

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը չի բացահայտում սույն կենտրոնի պաշտոնատար անձ հանդիսացող եւ «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակին, որը կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեղադրանքով:

Հարցին՝ իսկ վերոնշյալ մասնագետը որքա՞ն ժամանակ է աշխատել ԳԹԿ-ի հետ, միայն ա՞յս տարվա թեստերի հեղինակ է, թե՝ ոչ, Խաչանուշ Գրիգորյանը նշեց, որ այդ տվյալներն էլ են էլ անձը բացահայտող ինֆորմացիա, կարող է նշել միայն, որ նա երկարամյա, փորձառու աշխատող է:

Մեր տեղեկություններով՝ ԱԱԾ բացահայտած դեպքը անգլերեն առարկայի քննական թեստին է վերաբերում, կալանավորված անձն էլ անգլերենի թեստերի ու շտեմարանների համահեղինակ, տարբեր տարիների ԳԹԿ թեստերի ժողովածուների հեղինակ Լ. Ա.-ն է:

Հավելենք, որ օրերս էլ ֆեյսբուքյան շատ օգտատերեր և, հատկապես, պատմության ուսուցիչներ անվստահություն էին հայտնում Հայոց պատմություն առարկայի միասնական քննությունների արդյունքների հետ կապված՝ ուշադրություն հրավիրելով առավելագույն միավոր ստացածների մեծ թվի վրա (37,1 տոկոս) եւ նշելով, որ հավանաբար թեստերի կամ պատասխանների արտահոսք է տեղի ունեցել: Արտահոսք լինելու հանգամանքը, սակայն, ԳԹԿ տնօրենի պաշտոնակատար Արմեն Փաշայանը մեր զրույցում բացառել էր:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031