Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում շարունակվում է հայ ռազմագերիների դատը․ ուսումնասիրվում են ապացույցները

Հուլիս 07,2021 13:08 Share

Բաքվում այսօր շարունակվում է 2020թ․-ի պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ հայտնված եւ մինչ օրս պահվող Ալյոշա Խոսրովյանի եւ Լյուդվիգ Մկրտչյանի դատավարությունը։ Այս փուլում, ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, ուսումնասիրվում են քրեական գործում առկա ապացույցները։

Հիշեցնենք, որ Ալյոշա Խոսրովյանն ու Լյուդվիգ Մկրտչյանը մեղադրվում են արցախյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիներին իբրեւ թե խոշտանգելու, դաժան վերաբերմունք ցուցաբերելու համար․ ըստ մեղադրանքի՝ Ալյոշա Խոսրովյանը մասնավորապես 1994թ․-ի ապրիլին ստիպել է ադրբեջանցի զինծառայողին՝ «մասնակցել ԼՂ պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի Աղբուլաղի (խմբ.-Ակնաղբյուր) տան շինարարական ծանր աշխատանքներին»։

Հիշեցնենք նաեւ, որ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես, Ժնևի կոնվենցիաների, Խոսրովյանն ու Մկրտչյանը  համարվում են ռազմագերի, որոնք ռազմական գործողությունների ավարտից հետո պետք է անմիջապես ազատ արձակվեին, մինչդեռ Ադրբեջանը խախտել է ինչպես նշյալ պարտավորությունը, այնպես էլ՝ նոյեմբերի իննի հայտարարությամբ ամրագրված՝ գերիների վերադարձի պարտավորությունը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031