Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամների հետ

Հուլիս 07,2021 14:52 Share

Այսօր, Սիմոն Վրացյան կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նոր կազմը, մասնավորապես ընդգծեց իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրեց կուսակցության, ինչպես նաև Հայաստան դաշինքի մտահոգություններն ու գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայականությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդգծեց նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:
ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը, մասնավորապես, անդրադարձավ երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորեց Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Թրեյսին շեշտեց, որ Միացյալ Նահանգները շարունակելու է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը: Նա նաև հայտնեց, որ հետևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորեցին փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

ՀՅԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031