Լրահոս
Օրվա լրահոսը

Արտենիի ջրատարից ընկերներին դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել

Հուլիս 07,2021 16:46 Share

2021թ. հուլիսի 6-ին՝ ժամը 16 :15-ին, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի հերթապահ մասից հայտնել են, որ Արգինայի ջրատարում երեխա կա ընկած:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվող նյութերով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում, Արմավիր քաղաքի 16-ամյա բնակիչը ընկերների հետ բերքահավաք կատարելու նպատակով գտնվել է Արտենի գյուղի վարչական տարածքում:

Այդ ընթացքում վերջինիս ընկերները հայտնվել են նշված գյուղի վարչական տարածքով անցնող ջրատարի մեջ: Նրանց այնտեղից դուրս հանելու ժամանակ տղան խորասուզվել է և խեղդվել: Նրա դին հայտնաբերվել է գյուղից մոտ 4-5 կմ հեռավորության վրա գտնվող Արգինա գյուղի վարչական տարածքում:

Կատարվել է դեպքի վայրի զննություն՝ դիակի մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են վնասվածքներ: Ջրատարից որպես նմուշ տարայով վերցվել է ջուր:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ` դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031