ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հեռախոսազրույցի գաղտնալսման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը 2021թ ապրիլի 10-ին կասեցվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից՝ նշելով, որ վարույթը կասեցվել է, քանի որ չեն պարզել գաղտնալսողի ինքնությունն ու չգիտեն, թե ում պետք է որպես մեղադրյալ ներգրավեն։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2018թ սեպտեմբերին համացանցում տարածվել էր ԱԱԾ այն ժամանակ տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցության գաղտնալսման ձայնագրությունը, որի բովանդակությունից ակներեւ էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նախաքննությունը գտնվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հսկողության տակ եւ մի շարք որոշ դատավարական գործողություններ համաձայնեցվել են հենց նրա հետ։ Ս.Խաչատրյանի ու Ա.Վանեցյանի միջև տեղի ունեցած հեռախոսային խոսակցությունների գաղտնալսման դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել էր երկու քրեական գործ, որոնցից մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով, մյուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը)։ Վերջինս կարճվել է դեռևս 2020թ փետրվարի 4-ին՝ հանցակազմի բացակայության հիմքով՝ Նիկոլ Փաշինյանի հարցաքննությունից հետո։ Ինչ վերաբերում է բուն գաղտնալսման գործին, ապա պարզվում է, որ այն բացահայտել չեն կարողացել ու որոշել են վարույթը կասեցնել, թեեւ մեկ տարի առաջ ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հայտարարել էր, թե այն բացահայտվել է։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































