Լրահոս
Օրվա լրահոսը

«COP17-ը Երեւանում անցկացնելով՝ խցանման խնդիրն եք խորացնում․ երկու շաբաթով դպրոց եք փակում»․ Հայկ Գրիգորյան

Սեպտեմբեր 08,2026 13:31 Share

«COP17 է կազմակերպվում Երեւանում, դուք խցանման խնդիրն ավելի եք խորացրել։ Դպրոց եք փակում հոկտեմբեր ամսվա մեջ երկու շաբաթով, որ COP17-ը կարողանաք կազմակերպել Երեւանում։ Դա ուղիղ նշանակում է, որ դուք գիտակցել եք, որ ինքը թրաֆիք առաջացնող մեծ խնդիր է։ Դպրոցը փակելով՝ միեւնույն է, չի լուծվելու այդ հարցը։ Ավելի հեշտ կլիներ, եթե այդ COP17-ը կազմակերպվեր Երեւանից դուրս»,- Երեւանի ավագանու նիստում «Երեւանտրանս» ՓԲԸ լուծարման նախագծի եւ Երեւանի երթեւեկության խնդիրների քննարկման ժամանակ իր ելույթում ասաց «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը։

Արձագանքեց Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը․ «Թե COP17-ը որտեղ անցկացվի, որտեղ չանցկացվի, ես կարծում եմ, որ շատ լավ է, որ Երեւանում անցկացվի։ Եվ Երեւանն ու կառավարությունն այդ համապատասխան ենթակառուցվածքները ստեղծում են։ Այնպես որ, անհոգ եղեք։ Դպրոցների մասով էլ, մեծ միջոցառում է COP17-ը, եւ դրա փոխարեն երեխաները շաբաթ օրերն են գնալու մի քանի օր։ Կարծում ենք՝ որեւէ խնդիր չկա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930